Ժողովուրդ, արքաներ, հերոսներ Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…
Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…
Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ, նաև քաղաքներ, օրինակԱրտաշատն ու Վաղարշապատը։ Հայոց արքաների և արքայատոհմերի անունները այսօր էլ շարունակում են ապրել։ Արքաների կամ արքայատոհմի անուններից բացի
կարող ենք հիշատակել նաև զորավարների, գործիչների, ազգային շատ հերոսների անուններ։
Ինչո՞ւ ենք մենք, սակայն, միևնույն շարքում նշում արքային ու զինվորին, պետության հիմնադրին ու շարքային ծառայողին։ Ի՞նչն է նրանց միավորում, ի՞նչն է ընդհանուր տարբեր ժամանակներում ու տարբեր պայմաններում ապրած այդ մարդկանց համար։ Նրանց բոլորին միավորել է մի մեծ նպատակհայրենի երկիրը շենացնելն ու հզորացնելը և նրան նվիրումով ծառայելը։ Դեպի այդ կարևոր նպատակը տանող ճանապարհին արքաներն ու առաջնորդները ունեցել են բազմաթիվ հետևորդներ և գաղափարակիցներ։ Նրանցից շատերի անունները մենք չգիտենք, բայց առանց այդ մարդկանց նվիրումի, անձնազոհության և հավատարմության որևէ իշխան, առաջնորդ կամ ղեկավար չէր կարող հասնել իր նպատակներին։ Նրանց բոլորին
ազնվականին, մտավորականին, հոգևորականին, զինվորին ու շինականին միասին, անվանում են ժողովուրդ։ Որպեսզի ժողովուրդը կարողանա միավորվել, կազմակերպվել և հասնել իր նպատակներին, նրան անհրաժեշտ է միավորող ու առաջնորդող ուժ՝ անհատ կամ կազմակերպություն։ Ժողովրդին կազմակերպող ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը։ Հայոց
մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն են եղել։ Դրա համար էլ նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և օրինակ ծառայել հետագա սերունդների համար։
Continue reading “ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ” →
You must be logged in to post a comment.