Առաջադրանք 1 (3 միավոր)
1. Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն), կարդա՛ այն։ Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝
- Ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը։
- Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
Եթե լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։ - Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
- Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։
- Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս ես կարդում։
Առաջադրանք 2 (2 միավոր)
Ներկայացրո՛ւ ձայնագրություն՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։
Առաջադրանք 3 (2 միավոր)
Ներկայացրո՛ւ այս տարվա քո ամենահաջողված նախագիծը, պատմի՛ր ընթացքի մասին տեսանյութի տեսքով։
Առաջադրանք 4 (3 միավոր)
Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերով՝
«Եթե ես ունենայի իմ դպրոցը»
«Ամենապիտանի բանը»
Կարող ես գրել քո մտածած վերնագրով։
Եթե ես ունենայի իմ դպրոցը
Եթե ես ունենայի իմ դպրոցը այն շատ նման կլիներ Սեբաստացի Կրթահամալիրին։ Այն մեծ ընդարձակ բակ կունենար, լուսավոր դասարաններ ու էլեկտրոնային գրատախտակներ։ Երեխաները կարող էին ընտրել այն առարկաների ցանկը, որոնք կցանկանային սովորել։ Իմ դպրոցը ևս կունենար լողավազան, մարզադահլիճ։ Ես կցանկանայի, որ դպրոցի գլխավոր մուտքի մոտ նաև խաղահրապարակ լիներ ցածր դասարանցիների համար։ Իմ դպրոցը ցանկապատ չէր ունենա, ինչպես չունի կրթահամալիրը։
Իմ դպրոցում ևս ուսուցիչները բոլորը շատ բարի ու ժպտերես կլինեին։ Դասերը կանցկացնեին թե դրսում, թե ներսում։ Երեխաները կնստեին բակում, խոտերի վրա և դաս կանեին։
Եթե ես իմ դպրոցն ունենայի, բոլոր երեխաները այնտեղ ընկերասեր կլինեին, չէին կռվի, կօգնեին իրար և շատ բարի կլինեին։ Նրանք համերաշխ կլինեին, կսովորեին իրենց դասերը և կխաղային միասին։
You must be logged in to post a comment.