Posted in Հորինուկ, Տեխնոլոգիա

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ

Լինում են, չեն լինում երկու ընկեր են լինում: Նրանք որոշում են թռչել լուսին և վերևից նայել երկիր մոլորակը:

 

Երբ նրանք հասան լուսին, զարմացան, թե ինչքան շատ աստղեր կան ու ինչքան բարձր են հիմա նրանք երկրից: Նրանք, փորձեցին ծառ տնկել լուսնի վրա, որ տեսնեն կաճի այն: Բայց նրանք չգիտեին, որ ծառը չէր աճի, քանի որ լուսնի վրա օդ չկա: Իսկ բույսերը առանց օդի չեն աճում:

Posted in Մայրենի

ՙՙԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ՚՚

Ես հինգ տարեկանից հաճախում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր և 3 տարի է, ինչ ես ՙՙսեբաստացի՚՚ եմ: Մեր ընտանիքում ես միակ սեբաստացին եմ: Ես շատ հպարտ եմ, որ սեբաստացի եմ:

Սեբաստացիներս շատ ավելի ազատ ենք, ինքնավստահ ու համարձակ: Մեր դպրոցը շատ է տարբերվում մյուս դպրոցներից իր նախագծերով:

Օրինակ մենք մասնակցում ենք ֆլեշմոբերի, աշխատում ենք համակարգիչներով, գնում հետաքրքիր արշավների, երգում, պարում, տեսանյութեր նկարահանում մեր ճամփորդությունների մասին:

Մեր դպրոցում սովորողները չունեն օրագիր, բայց ամեն սովորող ունի իր էլեկտրոնային հասցեն և ուսումնական բլոգը:

Ինձ շատ բաներ է դուր գալիս այստեղ: Օրինակ հենց դասասենյակները՝ լուսավոր, ընդարձակ, ապակեպատ, էլեկտրոնային գրատախտակով ու համակարգչով:

 Ընդմիջմանը կարող ենք հեծանիվ քշել, ունենք լողի դասեր, տաք եղանակին ունենք դրսում լողափ, հետաքրքիր սպորտային մրցումներ են լինում, բնագիտական փորձեր ենք հաճախ կատարում, պատրաստվում ենք բոլոր ծեսերին՝ ՙՙԹթուդրիկ՚՚, ՙՙԶատիկ՚՚ և այլն, այցելում ենք կրթահամալիրի ագարակ և շփվում ձիերի հետ, երկարօրյային շատ նոր բաներ ենք սովորում:

Ես շատ ուրախ եմ, որ ՙՙՍեբաստացի եմ՚՚ և սովորում եմ հենց այս կրթահամալիրում:

Posted in Շրջակա միջավայր

Թթվի բաղադրիչների օգտակար հատկությունները

Այսօր դպրոցում թթուդրիկի ծես էր, բոլորս թթու էինք պատրաստում: Թթվի բաղադրիչներն են տարբեր բանջարեղենները՝ ծաղկակաղամբ, կաղամբ, գազար, վարունգ, բազուկ, լոլիկ, կանաչի, նեխուր, սոխ, սխտոր, սև հատիկավոր պղպեղ և ամենակարևորը աղ:

Մենք գիտենք, որ բանջարեղենները շատ առողջարար են և հարուստ վիտամիններով: Նրանք իրենց վիտամինները թթվեցրած վիճակում  էլ չեն կորցնում: Բացի թթու պատրաստելը մենք նաև ուսումնասիրում ենք բանջարեղենների օգտակար հատկությունները: Քանի որ, թթուդրիկին ինձ հենց նեխուրն էր բաժին ընկել, ես ուզում եմ պատմել նեխուրի օգտակար հատկանիշների մասին:

ՆԵԽՈՒՐ

Նեխուրի ցողունները պարունակում են А, С, РР, վիտամիններ, В խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, օգտակար օրգանական թթուներ և սպիտակուցներ: Շնորհիվ կալիումի բարձր պարունակության, նեխուրը օգտակար է սրտանոթային համակարգի համար: Նրանում առկա եթերայուղերն ամրապնդում են իմունիտետը, որոնք նաև բարելավում են մարսողությունն ու ունեն հակաբորբոքային ազդեցություն: Այս բանջարեղենը կարգավորում է նյութափոխանակությունն ու օրգանիզմից դուրս է բերում ավելորդ աղերը:

 

Posted in Մայրենի, Uncategorized

Իմ ընտանիքի անդամները

Մայրիկիս անունը Հասմիկ է: Նա գեղեցիկ է, բարի, խելացի, հոգատար ու նվիրված:

Հայրիկիս անունը Բագրատ է: Նա ուժեղ է, աշխատասեր, խիստ, բարձրահասակ և սևաչյա:

Տատիկիս անունը Զարուհի է: Նաշատ բարի, համբերատար, հոգատար, բարձրահասակ ու հմայիչ է:

Պապիկիս անունը Գևորգ է: Նա ցածրահասակ է, մի քիչ թմբլիկ, երբեմն ջղայն, երբեմն շատ կատակասեր ու ընկերասեր:

Իմ անունը Ալեք է: Ես չարաճճի եմ, երբեմն խռովկան, երբեմն զվարթ, բայց շատ առատաձեռն եմ ու բարի:

Posted in Հորինուկ, Տեխնոլոգիա

Հանելուկներ Թթվի Մասին

Այն ինչն է, ինչը,

Որ երկար է,

նարնջագույն

Եվ հողի մեջ է աճում:

 

Ծառի նման է,

Բայց ծառ չէ,

Ծաղկակաղամբ է՝ սպիտակ չէ:

 

Կլորիկ է, կարմրիկ,

Կուտես նրան թե հում,

 Թե եփած, թե թթու դրած:

 

Այն ինչն է ինչը,

Որ առանց դրա

Թթուն չի թթվի:

 

Այն ինչն է, ինչը

Կա ամեն տանը

Ամեն ձմռանը

Դնում են աշնանը

Վայելում ձմռանը: