Այսօր դպրոցում թթուդրիկի ծես էր, բոլորս թթու էինք պատրաստում: Թթվի բաղադրիչներն են տարբեր բանջարեղենները՝ ծաղկակաղամբ, կաղամբ, գազար, վարունգ, բազուկ, լոլիկ, կանաչի, նեխուր, սոխ, սխտոր, սև հատիկավոր պղպեղ և ամենակարևորը աղ:
Մենք գիտենք, որ բանջարեղենները շատ առողջարար են և հարուստ վիտամիններով: Նրանք իրենց վիտամինները թթվեցրած վիճակում էլ չեն կորցնում: Բացի թթու պատրաստելը մենք նաև ուսումնասիրում ենք բանջարեղենների օգտակար հատկությունները: Քանի որ, թթուդրիկին ինձ հենց նեխուրն էր բաժին ընկել, ես ուզում եմ պատմել նեխուրի օգտակար հատկանիշների մասին:

You must be logged in to post a comment.