Posted in Մայրենի

ՙՙԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ՚՚

Ես հինգ տարեկանից հաճախում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր և 3 տարի է, ինչ ես ՙՙսեբաստացի՚՚ եմ: Մեր ընտանիքում ես միակ սեբաստացին եմ: Ես շատ հպարտ եմ, որ սեբաստացի եմ:

Սեբաստացիներս շատ ավելի ազատ ենք, ինքնավստահ ու համարձակ: Մեր դպրոցը շատ է տարբերվում մյուս դպրոցներից իր նախագծերով:

Օրինակ մենք մասնակցում ենք ֆլեշմոբերի, աշխատում ենք համակարգիչներով, գնում հետաքրքիր արշավների, երգում, պարում, տեսանյութեր նկարահանում մեր ճամփորդությունների մասին:

Մեր դպրոցում սովորողները չունեն օրագիր, բայց ամեն սովորող ունի իր էլեկտրոնային հասցեն և ուսումնական բլոգը:

Ինձ շատ բաներ է դուր գալիս այստեղ: Օրինակ հենց դասասենյակները՝ լուսավոր, ընդարձակ, ապակեպատ, էլեկտրոնային գրատախտակով ու համակարգչով:

 Ընդմիջմանը կարող ենք հեծանիվ քշել, ունենք լողի դասեր, տաք եղանակին ունենք դրսում լողափ, հետաքրքիր սպորտային մրցումներ են լինում, բնագիտական փորձեր ենք հաճախ կատարում, պատրաստվում ենք բոլոր ծեսերին՝ ՙՙԹթուդրիկ՚՚, ՙՙԶատիկ՚՚ և այլն, այցելում ենք կրթահամալիրի ագարակ և շփվում ձիերի հետ, երկարօրյային շատ նոր բաներ ենք սովորում:

Ես շատ ուրախ եմ, որ ՙՙՍեբաստացի եմ՚՚ և սովորում եմ հենց այս կրթահամալիրում:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment