Posted in Հորինուկ, Տեխնոլոգիա

Ձմեռ պապիկի կորած նվերը

Դավիթը ամանորից առաջ բոլոր երեխաների պես ձմեռ պապիկին նամակ էր գրել:Նա ձմեռ պապիկից խնդրել էր իր համար կարմիր ավտոմեքենա բերել: Նա խնամքով բոլոր երեխաների նվերները իր պարկի մեջ դրեց և ամանորի գիշերը սլացավ իր սահնակով նվերները բաժանելու:Երբ նա անցնում էր մութ անտառով, նվերներից մեկը՝ հենց Դվիթի նվերը ընկավ ձյան մեջ, քանի որ նա մոռացել էր կապել պարկը: Ձմեռ պապիկը այդպես էլ կորցրեց Դավիթի նվերը:

Դավիթը անհամբեր սպասում էր, երբ է ձմեռ պապիկը իր նվերը
բերելու: Ձմեռ պապիկը, երբ նկատեց կորցրել է նվերը, ստիպված ուրիշ նվեր բերեց Դավիթի համար: Դավիթը տխրեց, որովհետև ձմեռ պապիկը նրան բերել էր
աղջկա խաղալիք:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment