Posted in Հորինուկ

Կախարդական ձմեռը անտառում

Անտառում մի անգամ կախարդական ձյուն եկավ: Այդ կախարդական ձյունը ուներ բուժող հատկություն: Ով մի փոքր ուտեր այդ ձյունից կառողջանար: Եվ այսպես արջի քոթոթը, որ պատահաբար վնասել էր իր թաթը, ու այնպես էր ցավում, որ չէր կարողանում քայլել՝ հանկարծ լպստեց կախարդական ձյունը և նկատեց, որ էլ ցավ չի զգում: Նրա թաթը առողջացավ:
Նույն կերպ վագրերը; նրանք կռվի ժամանակ վնասել էին իրար և արնահոսում էին, բայց հետո երկուսով կերան կախարդական
ձյունը և հրաշքով երկուսն էլ լավացան:
Ափսոս մոտակա գյուղում և քաղաքներում եկած ձյունն էլ կախարդական չէր, որ մարդկանց ու երեխաներին էլ բուժեր: