Posted in Մայրենի

ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ «ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԱՑՈՒՅՑԸ»

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:


Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանք

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:

Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

2.Քո  կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Կարծում եմ կարմիր գույնը ուշադրություն գրավող գույն, այն նշանակում է վտանգ, և այդ պատճառով կարմիր լույսի տակ կանգնում ենք, իսկ կանաչ գույնը ցույց է տալիս կանաչ ճանապարհ, դրա համար կանաչ լույսի տակ անցնում ենք: Դեղին գույնը զգուշացնող, բայց ոչ վտանգ ցույց տվող գույն է, ինչպես օրինակ արևն է:

  1. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:

4.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

  1. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Չորրորդ  կանոնը կհնարեին մարդիկ այդ գույնի համար:

 

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment