Խնդիր 1
Աղցան պատրաստելու համար տատիկին անհրաժեշտ է 600 գրամ դդում: Տատիկի ունեցած դդումը կշռում էր 1 կգ 300 գրամ: Որքա՞ն դդում կավելանա, եթե տատիկը կտրի և օգտագործի դդումից 600 գրամ:
Լուծում
1կգ300գրամ= 1300գրամ
1300-600=700
Պատ.՝ 700 գրամ
Խնդիր 2
Աննան ու Աշոտը գարնանը իրենց այգում ցանեցին հավասար քանակությամբ դդումի սերմեր: Աշնանը Աննան հավաքեց 135 հատ դդում, Աշոտը՝ երկու անգամ ավել բերք: Որքա՞ն բերք հավաքեցին Աննան ու Աշոտը միասին:
Լուծում
135×2=270
270+135=405
Պատ.՝ 405
Խնդիր 3
Մայրիկը գնեց դդում: Մեծն արժեր 500 դրամ, իսկ փոքրիկը՝ 250 դրամ: Որքա՞ն գումար է հարկավոր 3 փոքրիկ և 2 մեծ դդումներ գնելու համար:
Լուծում
500×2+250×3=1000+750=1750
Պատ.՝ 1750 դրամ
One thought on “ԽՆԴԻՐՆԵՐ ԴԴՈՒՄԻ ՄԱՍԻՆ”