Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով, վիտամիններով՝ E, A, C, D, F, PP, T եւ B խմբի: Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր:
Աշնանային թագուհին՝ դդումը, պարզվում է՝ տնային մի ամբողջ դեղատուփ արժի։ Անդրադառնանք նրա օգտակար հատկություններին։
Տեսողություն- դդումը՝ վիտամին A-ի իր պարունակությամբ զիջում է միայն գազարին, ինչը դրականորեն է ազդում աչքերի, եղջերաթաղանթի վրա։
Մարսողություն – Այն շատ դիետիկ է և օգտակար է ճարպակալման դեմ պայքարողներին։ Շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Ծանր ճաշից հետո նույնիսկ կարելի է մի քանի կտոր հում դդում ուտել, ինչը ստամոքսին կօգնի մարսել դժվարամարսը։
Երկաթ և վիտամին T – Դդումը բարելավում է օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսն ու խթանում արյան շրջանառությունը։

Է՞լ ինչ օգտակար հատկանիշներ կարող է ունենալ մի մթերք այսքանից հետո։ Այն նաև միզամուղ էֆեկտ ունի մաքրում է երիկամներն ու միզուղիները, բարձրացնում է տրամադրությունն ու պայքարում անքնության դեմ, ամրապնդում իմունիտետը։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ինչը թույլ է տալիս պայքարել վիրուսային հիվանդությունների դեմ ձմռանն ու գարնանը, քանի որ դդումը՝ համեմատած այլ մթերքների հետ, շատ ավելի դիմացկուն է։ Ունի նաև հակաբորբոքային ազդեցություն, լայն կիրառվում է կոսմետոլոգիայի մեջ։
Հատկանշական է նաև, որ դդումի խաշված ու խորովված տեսակը գրեթե չի կորցնում իր օգտակար հատկանիշները, չնայած որ թարմ դդումի հյութը մի քանի անգամ ավելի հեշտ է փոխանցում վիտամիններն ու միներալները։
One thought on “Դդումի Օգտակար Հատկությունները”