Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ
կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանց հերիք է մեկ հայացք, որպեսզի հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:
Շան ոտքերը քրտնում են:
Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց այս ժամանակ մարդկանց քրտինքը արտազատվում է մարմնի ամբողջ մաշկով, իսկ շներինը ոտքերով: Դուք կարող եք համոզվել դրանում, ուսումնասիրելով շանը շոգ, ամառային եղանակին:
Շները կարող են հիշել հարյուրավոր բառեր
Միջին շունը այնքան հեշտ է սովորում, ինչպես երեխան և կարող է սովորել 200-ից մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:
Շան մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան մարդու մարմնի ջերմաստիճանը: Շան մարմնի միջին ջերամստիճանը 38,3-ից մինչև 39,4 °C է: Ավելի բարձր մարմնի ջերմաստիճանը գրավում է միջատների ուշադրությունը, այդ պատճառով շները ավելի հաճախ են տառապում միջատների խայթոցներից, քան մարդիկ:
Անձրևի ձայնը վնասակար է շան ականջներին:
Շները չեն սիրում դուրս գալ անձրևի ժամանակ, ոչ թե, որ վախենում են թրջվելուց, այլ որ անձրևի աղմուկը վնասում է իրենց զգայուն ականջները:
Շները կարողանում են տարբերել քաղցկեղը և ուրիշ հիվանդություններ:
Եթե մարդու մոտ քաղցկեղ է, շաքարախտ, ընկնավորություն, նրա շունը կարող է լինել առաջինը, ով կիմանա դրա մասին:
You must be logged in to post a comment.