Posted in Մայրենի

ՄԱՅՐԻԿԻՍ ՄԱՍԻՆ

Ես շատ եմ սիրում իմ մայրիկին: Նա ամենագեղեցիկ մայրիկն է աշխարհում ու ես ուզում եմ, որ նա միշտ առողջ լինի ու միշտ ժպտա: Երբ ես տխուր եմ լինում` նա ինձ ուրախացնում է, երբ ինչ որ 88265968_201561161056520_793254788551671808_nբան չեմ 

կարողանում` միշտ ինձ օգնում է: Նա օգնում է սովորել դասերս, հոգ է տանում իմ մասին: Նա ունի շագանակագույն, երկար մազեր և շագանակագույն աչքեր: Նա շատ բարի է և հոգատար: Նա ամենաշատը աշխարհում սիրում է ինձ: Նա չի սիրում, երբ դասերս կիսատ եմ թողնում և բարկանում է, երբ

համակարգչով շատ եմ զբաղվում: 

Ես սիրում եմ մայրիկիս հետ գնալ զբոսնելու, պաղպաղակ ուտելու: Նա իմ ամենալավ ընկերն է:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment