Posted in Մայրենի, Տեխնոլոգիա

Չարի վերջը Հովհաննես Թումանյան

Chari verjy

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Հեքիաթում կա չորս հերոս՝ կկուն, աղվեսը, ագռավը և շունը:

2. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները կամ հոմանիշները:

ուրախանանք-տխրենք, հիմար-անխելք, փոքրիկ-մեծ, անամոթ-ամաչկոտ, բերեմ-տանեմ, խնդրեց-աղաչեց, ներքև-վերև, թաքուն-ծածուկ, հիմար-խելոք, տխուր-ուրախ, սպառնալ- վախեցնել, վախենալ-սարսափել, խաբեբա-ազնիվ, սուտ-ճիշտ, բարկացած-ջղայնացած, հեռացավ-եկավ, ահագին- մի փոքր, սուտ-ճշմարիտ, ագահ-անկուշտ:

3. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

տիրանալ- տեր դառնալ; ղրկել- ուղարկել; մինը- մեկը; թաքուն- գաղտնի, ծածուկ; խաբար-լուր, տեղեկություն; հրեն-ահա, գեթ- գոնե; զարհուրիկ- վախեցած, սրտամեռ-սիրտը մեռած, վշտահար, սրտաբեկ; խաբեբա-խաբեական խոսք ասող, խաբող, ստախոս; ուրանալ-հրաժարվել, հերքել, արած լավությունը մոռանալ; ահագին- հսկայական, մեծ; անիրավ- անարդար, անարդարացի, ապիրատ;

4. Հեքիաթը կկվի անունից համառոտ պատմի՛ր:

Կար մի սար, սարում մի ծառ, ծառում մի փչակ, փչակում մի բույն, որտեղ ձագուկներիս հետ ապրում էի: Մի օր աղվեսը եկավ խաբեց, վախեցրեց, թե սրած կացնով ծառը կկտրի, ես էլ վախեցա ու մի ձագուկիս տվեցի իրեն: Նա վերցրեց, գնաց: Հաջորդ օրը նորից եկավ, խաբեց, վախեցրեց, թե սրած կացնով ծառը կկտրի, ես էլ վախեցա ու երկրորդ ձագուկիս էլ տվեցի նրան, խնդրեցի, որ վերջինը մնա ինձ հետ: Նա ձագուկիս վերցրեց, գնաց: Ես լալիս էի, իմ ձայնը լսեց ագռավը: Ագռավը հարցրեց ինչ է պատահել  ես էլ պատմեցի: Ագռավն ինձ ասաց, որ աղվեսը խաբում է , նա կացին չունի, իսկ ծառը բոլորինս է : Երբ աղվեսը նորից եկավ ես նրան ասացի, որ ագռավն ինձ ասել է, որ աղվեսը խաբեբա է, կացին չունի և ծառը բոլորինս է…

5. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

6. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

 

7. Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:

Հիմար ու վախկոտ, բայց շատ էր սիրում իր ձագուկներին:

8. Ինչպիսի՞ն էր աղվեսը:

Խորամանկ, ագահ, սուտասան:

9. Աղվեսին նամակ գրի՛ր:

Իմացի՛ր աղվես, չարը միշտ էլ պատժվում է: Մի ստիր, վատություն մի արա, թե չէ պատիժը չի ուշանա:

10. Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:

Շնորհակալ եմ բարի շուն, չար աղվեսին պատժելու համար: Էտ անպիտանը երկու ձագուկներիս տարավ-կերավ:

11. Նոր ավարտ հորինի՛ր հեքիաթի համար:

…որ շունը վրա է պրծնում աղվեսին ուտի, աղվեսը աղերսում է, իրեն բաց թողնի, խոստանում է էլ սուտ չխոսել, էլ վատություն չանել, ու ասում է, որ երկու ձագուկներին պահել է էն սարի հետեվում, չի կերել: Նա վերադարձնում է կկվին իր ձագուկները ու էլ երբեք վատ բաներ չի անում…

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

One thought on “Չարի վերջը Հովհաննես Թումանյան

Leave a comment