Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի Թանգարան

Այսօր մեր դասարանով գնացել էինք հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի թանգարան : Մենք նախապես պատրաստվել էինք ճամփորդությանը, վերցրել էինք մեզ հետ ուսապարկ, ջուր, թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ: Այնտեղ հասանք ավտոբուսով:

Մենք շրջեցինք թանգարանի սրահներում, եղանք Թումանյանի սենյակում: Ծանոթացանք թանգարանի պատմությանը: Մեզ պատմեցին Թումանյանի կյանքի և ստեղծագործությունների մասին: Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ ու հեքիաթներ: Այնտեղ շատ գրքեր կային՝ Թումանյանի բոլոր գրքեը: Դիտեցինք  շատ լուսանկարներ և նրա ստեղծագործություններից դիտեցինք ՙՙԱնբան Հուռին՚՚: Մենք այն դիտեցինք 3D ձևաչափով: Ինձ շատ դուր եկավ: Մենք արտասանեցինք Թումանյանի ստեղծագործություններից, երգեցինք միասին ՙՙԹռչունի մտածմունքը՚՚: Հետո մենք քայլեցինք փողոցվ և անցորդներին հարցեր տվեցինք Թումանյանի մասին, իմացանք հետաքրքիրր տեղեկություններ: Ես շատ լավ տպավորություններով վերադարձա ճամփորդությունից և նոր գիտելիքներով:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment