Posted in Մայրենի

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

Առաջադրանքներ

  • Դու՛րս բեր տեքստում կարմիրով նշած բառերը, օնլայն բառարանի միջցով, փորձիր բացատրել։

վիճում էին-կռվում էին

պնդում-հաստատում

արոր- Երկրագործական պարզ գործիք՝ հողը հերկելու համար:

ջաղաց- Ջրաղաց

շինում- պատրաստում

ժրաջան-Ջանասեր, աշխատասեր, գործունյա

ուրանալ-Հանձն չառնել, թաքցնել, ժխտել:

  • Գրի՛ր ևս հինգ ընտանի կենդանու անուն:

Ձի, ոչխար, խոզ, այծ, էշ

  • Ինչպիսի՞նն էր հեքիաթում կենդանիների տերը։

Նա բարի էր, արդար ու համբերատար:

  • Ինչպիսի՞նն էր շունը։

Նա խելացի էր, գնահատող, չէր ուրանում լավությունը:

  • Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով

ա) Ինչ կլիներ, եթե տերը ասեր որ ամենաշատը սիրում է կովին,

Եթե տերը ասեր, որ ամենաշատը սիրում է կովին, կովը շատ կուրախանար, կշարունակեր նրան կաթ տալ, իսկ շունն ու եզը կտխրեին: Եզը չէրգնա նրա համար անտառից փայտ բերի, արտից ցորենը չէր տանի ջաղաց, ջաղացից ալյուրը չէր տանի շուկա, այնտեղից էլ` առևտուրի:

բ) հեքիաթին ավելացրու ևս մեկ հերոս;

Իսկ ոչխարը ասաց. ՙՙ ինձ է ամենաշատը սիրում տերը, որովհետև ես նրան կաթ եմ տալիս համեղ, ու բուրդ եմ տալիս, նա իր համար անկողին է պատրաստում իմ բրդից ու բրդյա շորեր գործում՚՚:

գ)պատկերացրու վեճի պահին նրանց միանում է պոչատ աղվեսը, ի՞նչ կասի աղվեսը, ինչպե՞ս կշարունակվի հեքիաթը։

Ու մեկ էլ վեճին է միանում պոչատ աղվեսը: Լացակումած սկսում է թե բա. ՙՙՁեզ բոլորիդ տերը շատ է սիրում, իսկ ես ինչ ասեմ, ինձ ոչ ոք չի սիրում: Ձեր տերը տեսեք կտրել է պոչս անգամ, ինչ է թե մի քիչ կաթ էի գողացել կերել: Հիմա կաթը պիտի հետ բերեմ, որ պոչս տա, կցեմ կցմցեմ գնամ հասնեմ ընկերներիս, որ ինձ չասեն պոչատ աղվես, որտե՞ղ էիր՚՚:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment