Մարտի 30-ին մենք երկարացված օրվա կազմակերպիչի հետ ունեցանք տեսազանգ և միասին ցանեցինք ածիկ: Ես բամբակի բարակ շերտի վրա լցրեցի ոսպ և ցորեն, հետո ջրեցի այն մի փոքր: Ամեն օր հետևում եմ թե ինչպես են ծլում ոսպն ու ցորենը: 9 օր է անցել, բայց իմ ածիկը այս տարի այնքան էլ արագ չի աճում: Ես ամեն օր մի փոքր ջրում եմ ածիկը, դրել եմ այն պատուհանի գոգին, որ արևի լույսը ընկնի վրան: Հուսամ մի քանի օրից ծիլերը կբարձրանան ու գեղեցիկ խոտ կդառնան:
One thought on “ԻՄ ԱԾԻԿԸ”