Posted in Շրջակա միջավայր, Լրացուցիչ կրթություն, Uncategorized

10 Փաստ Գլխուղեղի մասին

download

  1. Ուղեղի համար իրականն ու երևակայականը միևնույն բաներն են:
  2. Ուղեղի համար չափը կարևոր չէ: Չկա ապացույց, որ ուղեղի մեծ լինելու դեպքում մարդն ավելի խելացի է մնացածից:
  3. Անուշադրությունը և ցրվածությունը բնական են ուղեղի համար: Գիտնականները պարզել են, որ ուղեղի մի մասը, որը պատասխանատու է մտքերի կարգավորման համար, միշտ ակտիվ է, նույնիսկ այն ժամանակ, երբ ուղեղը հանգստանում է:
  4. Յուրաքանչյուր մարդու մոտ ամեն օր 70 000-ից ավել նոր միտք է ծագում:
  5. Ուղեղը երբեք չի հանգստանում: Անգամ, երբ մենք քնած ենք, ուղեղը շարունակում է ջանասիրաբար աշխատել:
  6. Ուղեղը զգայուն չէ ցավի նկատմամբ: Ուղեղն արձագանքում է ցավին, բայց ընկալիչների բացակայության պատճառով ուղեղը` ինքը, ցավ չի զգում: Թեև այս հանգամանքը չի տարածվում բազմաթիվ անոթների, նյարդերի և հյուսվածքների վրա, որոնցով շրջապատված է ուղեղը:
  7.  Ուղեղը պետք է մարզել այնպես, ինչպես մկանները: Ուղեղը ոչնչով չի տարբերվում մկաններից: Այն ևս պետք է մարզել: Ուղեղի համար օգտակար են ուսուցումը, մաքուր օդին կատարվող ֆիզկուլտուրան, ճիշտ սննդակարգը, ամուր քունը, նոր վայրերով ճանապարհորդությունները, անծանոթ որևէ բանով զբաղվելը, գրառումներ կատարելը, պարերը, և անգամ՝ համակարգչային ու Տետրիս անվանումով խաղերը:
  8.  Պատճառը, թե ինչու են հոտով առաջ եկած հիշողություններն ավելի ինտենսիվ և խորը, բացատրվում է նրանով, որ մեր հոտառությունն ավելի խորը էմոցիոնալ կապի մեջ է գտնվում ուղեղի հետ:
  9. Ուղեղ է մտնում 20-25% արյուն: Որքան լարված եք մտածում, այնքան շատ արյուն է մատակարարվում ուղեղ:
  10. Ամեն մի նոր գաղափար կամ էլ հիշողություն նեյրոնների առաջացմանն է նպաստում:

 

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment