Posted in Հորինուկ, Uncategorized

ԺԱՄԱՆԱԿԻ ՏԻՐԱԿԱԼԸ

Լինում է մի տղա: Այդ տղան ապրում է Լոնդոնում և շատ-շատ է սիրում իր մայրիկին: Մի անգամ մայրիկը գնաց գործուղման: Քանի որ նա շատ էր սիրում իր մայրիկին  չէր ուզում, որ մայրիկը գնա գործուղման մեկ շաբաթով: Նա պատրաստեց այնպիսի սարք, որը ամենուր ժամը կարող էր երկարացնել և կարճացնել, և հանկարծ եկավ  ժամանակի տիրակալը:

Նա ջղայնացավ և ասաց, որ երբ տղան միացնում է ժամանակի սարքը, աշխարհում մի մարդ է մահանում։ Տիրակալը վերցրեց ժամանակի սարքը և գնաց այն ժամանակները, երբ Աստված ստեղծում էր աշխարհը։ Նա կարողացավ գողանալ նրա ուժը և սկսեց ստեղծել նոր աշխարհ։

Ժամանակի տիրակալը օգտագործեց այդ ուժը, որ խլել էր Աստծուց և միացրեց այն իր ուժի հետ: Նա ստեղծեց միանգամայն ուրիշ աշխարհ, որտեղ բոլորը կարող էին հետ ու առաջ տալ ժամանակը՝ սակայն կյանքում երեք անգամ միայն: Օրինակ, երբ մարդ սխալ կամ մեղք գործեր, կարող էր հետ տալ ժամանակը և ուղղել իր սխալը: Կամ եթե շատ ցանկանար տեսնել իր ապագան, հնարավորություն ուներ ժամանակը առաջ տալու և տեսնելու իրեն ինչ է սպասվում: Թվում էր շատ կատարյալ է նոր մտածված այս աշխարհը, բայց….

Lord of time

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment