Posted in Մայրենի, Uncategorized

ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Վիլյամ Սարոյան

 

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Գրադարանավարուհին բարի էր, ուշադիր և հետաքրքրասեր: Նա շատ էր ուզում օգնել տղաներին, հարցեր էր տալիս և համբերատար լսում պատասխանները: Չնայած, որ գրադարանում չի կարելի բարձրաձայն խոսել, նա խոսում էր բարձրաձայն:

2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Գրքերը գիտելիք տալու, կրթելու և տեղեկատվության մեծ աղբյուր են: 

3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Կարդալ իմանալը մեր ժամանակներում շատ կարևոր է, այն մեծացնում է հնարավորությունը սովորելու՝ նաև ինքնուրույն, իմանալու շատ բաներ, թե՛ գրքերից, թե՛ համացանցից:

4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:

Հեղինակ Գրքի կամ ստեղծագործության վերնագիր
1. Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
2. Ջանի Ռոդարի Հեքիաթներ և պատմություններ
3. Դոնալդ Բիսեթ/ Հեքիաթներ
4. Ջանի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները»
5. Գրիմ եղբայրներ Հեքիաթներ
6. Հանս Քրիստյան Անդերսն Հեքիաթներ
7. Ալեն Ալեքսանդեր Միլն «ՎինիԹուխը և բոլոր բոլորը»

5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

https://aleonline.school.blog/2020/04/18/%d5%ab%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%a3%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%ab-%d6%81%d5%a1%d5%b6%d5%af%d5%a8/

6. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես,

Իմ կարդացած բոլոր գրքերն էլ շատ հետաքրքիր են, բայց կառաջարկեմ կարդալ Ջանի Ռոդարի, Դոնալդ Բիսեթի հեքիաթները և իհարկե մեծն բանաստեղծ Հ. Թումանյանի հեքիաթները:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment