Ես շատ հաճախ եմ մտնում իմ ընկերների բլոգները և հետևում նրանց բլոգավարությանը: Այսօր ընտրել եմ հինգ սովորողների բլոգներ՝ դիտարկումներ կատարելու, տեսնելու ինչ հետաքրքիր նյութեր ունեն, կամ ինչ թերություններ կան նրանց բլոգներում և կներկայացնեմ դրանք.
- Նազարյան Ռոբերտ
Ինձ դուր եկավ Ռոբերտի պատրաստած ՙՙԶատիկը՚՚, բլոգը շատ կազմակերպված է, կան բոլոր անհրաժեշտ բաժինները:
Նա չի օգտագործում ՙՙԿարդալ ավելին՚՚ կոճակը իր գրառումներում:
2.Մխիթարյան Գոհար
Շատ հետաքրքիր է Գոհարիկի ՙՙԸնտրությամբ գործունեություն՚՚ բաժինը, որտեղ ներկայացրել է իր շատ գեղեցիկ աշխատանքները: Շատ գեղեցիկ տեսանյութեր ունի:
Նա ևս չի օգտագործում ՙՙԿարդալ ավելին՚՚ կոճակը իր գրառումներում:
3. Գաբոյան Աստղիկ
Յուրօրինակ, տարբերվող ոճովբլոգ ունի աստղիկը: Ինձ դուր եկավ այն, որ նրա բլոգում գրեթե բոլոր գրառումները նկարներ ունեն: Բոլոր գրառումները ունեն ՙԿարդալ ավելին՚՚ կոճակը:
Աստղիկի բլոգը թերություններ չունի:
4. Վարազդատ Մահամ
Վարազդատի բլոգի մենյուն անավարտ է, չկան անհրաժեշտ բաժինները: Վերնագրերը գրված են չափազանց խոշոր տառաչափով: Նա քիչ գրառումներ ունի: Տեսանյութերը գրեթե բացակայում են: Նա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր բլոգին:
5. Բաղդասարյան Մարի
Շատ գեղեցիկ բլոգ ունի Մարին, հարուստ բազմազան նյութերով: Նկատեցի, որ նա բացի առաջադրանքներից ունի սեփական նախաձեռնությամբ տեղադրած նյութեր: Սակայն կան բաժիններ, որտեղ դեռ գրառումներ չկան, կամ կրկնվում է նույն գրառումը անընդհատ մի քանի բաժիններում:
Անգլերենի բաժնում միայն մեկ նյութ կար:
One thought on “Իմ ընկերների բլոգների մասին”