թարգմանությունը՝ Հ. Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
- Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Նա ուզեց պոկել սիրուն վարդին, բայց վարդը նրան խնդրեց, որ չպոկի: Ասաց, որ պոկի ինքը կթառամի ու էլ սիրուն չի լինի: Տղան մտածեց և որոշեց չպոկել կարմիր վարդը, որ հանկարծ չթառամի:
- Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. կարմիր վարդ
բ. սիրուն վարդ
գ. փշոտ վարդ
դ. քնքուշ վարդ
- Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին…
- Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Կարմիր, որովհետև բանաստեղծության վարդը կարմիր գույնի է:
- Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Վարդերը փշեր ունեն, որ չթողնեն մարդիկ իրենց պոկեն ու պաշտպանեն իրենց:
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
Փշերը վարդեր ունեն, որ չթողնեն վարդին պոկեն և ծակեն նրանց, ովքեր փորձեն պոկել վարդը:
One thought on “ՎԱՐԴԸ Վ. ԳՅՈԹԵ”