Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Արահետ – Ոտքով բացած նեղ ճանապարհ
բացատ -Անտառի մեջ ծառերից ազատ տարածություն:
վաղորդյան-երեկոյան, երեկոյի
ցող-Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան:
սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ
պերճ-Շքեղ, զարդարուն, պաճուճված:
2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
Ես հիշում եմ իմ կանաչ ընկերներին, հիշում եմ արահետները ու անտառի բացատը բքին, հիշում եմ երկինքը իմ գլխավերևում, և գարնանային մեղմ քամին, որ ինձ օրորում էր: Ես հիշում եմ նաև խարույկը անտառապահի:
3.Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
Նա շատ երջանիկ էր, որովհետև երբեք չէր եղել այդպես զարդարված, չէր տեսել այդքան խաղալիք, և երբեք մանուկները չէին պարել նրա շուրջը:
4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
Ոչ, նա չէր ափսոսում, քանի որ գարուն էր բերել երեխաներին ձմռան օրով:
5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
Նա հպարտ էր նայում աշխարհին, որովհետև նրան թվում էր, հենց ինքն էր բերել Նոր տարին:
6. Նամակ գրի՛ր եղևնուն:
Բարև սիրելի՛ եղևնի,
Ես շատ ուրախ եմ, որ քեզ բերել են անտառից, զարդարել խաղալիքներով ու գլխիդ աստղ դրել: Ապրե՛ս, որ ուրախացնում ես այդքան շատ մանուկների, և նրանք երգում ու պարում են քո շուրջ: Դու մի՛ տխրի, որ հիմա հեռու ես քո կանաչ ընկերներից, քանի որ հիմա նոր ընկերներ ունես:
One thought on “ԵՂԵՎՆԻՆ”