ՀայկՀայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։
Անվան ծագման մասին Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։ Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։
Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:
Три года назад я искал собаку для охоты. Николай предложил посмотреть у своего племянника. Собаку звали Лада. — Какие умные глаза! — сказал Николай. — Умница! — подтвердил племянник. — Ты, дядя Николай, бей её сильней, она всё поймёт.
1․ Ո՞վ է Կոմիտասը: Համացանցում տեղեկություններ փնտրիր Կոմիտասի մասին, ուսումնասիրիր, քեզ հետաքրքրող մասերը տեղադրիր բլոգումդ:
Կոմիտասը հայ երաժշտութեան մեծ երախտաւոր՝ երգահան է, երգիչ, երաժշտագէտ, ազգագրագէտ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահաւաք, խմբավար, մանկավարժ, ժամանակակից հայկական դասական երաժշտութեան հիմնադիրն է։
Հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի երաժշտագետ և երգահան Կոմիտաս վարդապետը։ Այս հանճարը մեր, որ հիմք դրեց հայ հոգևոր երաժշտությունը։ Կան անհատներ, ում անունն ու գործն ունեն աշակերտող առաքելություն, այսինքն՝ նրանց անունն ու գործը դառնում են տվյալ ազգի ինքնագիտակցության և ինքնության պարտադիր բաղադրիչը։ Չկա հայի ինքնություն և ինքնագիտակցություն առանց Կոմիտասի և Մաշտոցի։
Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.
— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։Շունը կլանչելով հեռացավ։ Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։ Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։ Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։
— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։
— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:
You must be logged in to post a comment.