Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
Որ աշնան քամու տակ ջրվեժը խշշում է, առուն՝ քչքչում, ծառը՝ ճոճվում է, իսկ ծտերը՝ ծլվլում։
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ինձ դուր է գալիս առհասարակ աշնան պատկերը, և այս բանաստեղծության մեջ էլ, երբ ամեն ինչ ոսկեզօծվել է, այսինքն դեղին գույնով է ներկվել։
- Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
Բանաստեղծությունը աչքի է ընկնում և՛ գույնով, և՛ ձայնով, և՛ շարժումով։
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
Ամեն ինչ դեղին գույն է դարձել, տերևներն ու ճյուղերը թվում են ոսկի, և ասես դեղին հրդեհ լինի ու դեղին ծուխ։ Ու աշնան քամին ամեն ինչի տերն է, նրա տակ են խշշում առուն, ծառերը, ու ծլվլում ծտերը։
- Բանաստեղծությունը սովորիր անգիր։

One thought on “Համո Սահյան -ԱՇՈՒՆ”