1․ Ո՞վ է Կոմիտասը: Համացանցում տեղեկություններ փնտրիր Կոմիտասի մասին, ուսումնասիրիր, քեզ հետաքրքրող մասերը տեղադրիր բլոգումդ:
Կոմիտասը հայ երաժշտութեան մեծ երախտաւոր՝ երգահան է, երգիչ, երաժշտագէտ, ազգագրագէտ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահաւաք, խմբավար, մանկավարժ, ժամանակակից հայկական դասական երաժշտութեան հիմնադիրն է։
Հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի երաժշտագետ և երգահան Կոմիտաս վարդապետը։ Այս հանճարը մեր, որ հիմք դրեց հայ հոգևոր երաժշտությունը։ Կան անհատներ, ում անունն ու գործն ունեն աշակերտող առաքելություն, այսինքն՝ նրանց անունն ու գործը դառնում են տվյալ ազգի ինքնագիտակցության և ինքնության պարտադիր բաղադրիչը։ Չկա հայի ինքնություն և ինքնագիտակցություն առանց Կոմիտասի և Մաշտոցի։
Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ 1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։
Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:
Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։
1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
2․Ի՞նչ երգեր գիտես Կոմիտասից։ Ո՞րն է ամենասիրելին, ինչո՞ւ։
Ես շատ երգեր գիտեմ Կոմիտասից, օրինակ՝ Զար-զնգը, Կռունկ, Կաքավիկ, Լորիկ, Գնացեք տեսեք, Խնկի ծառ, Սոնա յար, Հոյ նազան իմ:
Բայց ամենաշատը այս երգերից սիրում եմ ՙՙԿաքավիկ՚՚-ը:

One thought on “Կոմիտասյան օրեր”