Posted in Մայրենի

Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն

  • Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։

Իմ սեբաստացիական ամենամեծ ձեռքբերումը դա՝ համակարգչով հմուտ աշխատելն է, տեսանյութեր և ռադիոնյութեր պատրաստելը, որը իմ կյանքում շատ է ինձ օգնելու: Նաև բլոգավարությունը: 

  • Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։

Ես սիրում եմ մեր կրթահամալիրի ետնամասում գտնվող շունիկ Արջուկի մոտ գնալ, որպեսզի  նրան շոյեմ, որովհետև ես նրան շատ եմ սիրում և նա շատ լավն է:

  • Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։

Ես սիրում եմ իմ դպրոցի բոլոր վայրերը, որովհետև ամեն մի վայր ինձ համար յուրահատուկ է և մեծ նշանակություն ունի ինձ համար: Հատկապես մեր հարավի լողափը:

  • Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։

Մեր դպրոցը տարբերվում է շատ բաներով: Դասարանները ապակեպատ են,  դպրոցի բակում մենք ունենք շուն, մենք ամբողջությամբ աշխատում ենք համակարգչով, աշխատում ենք բլոգներով, ունենք ագարակ, այգիներ, որտեղ բույսերին ենք խնամում, բացօթյա և փակ լողավազաններ, որտեղ լողի դասերն ենք անցկացնում: Ամեն ամիս մենք ճամփորդություններ ենք կատարում, պատմում մեր տեսածը: Մենք տոնում ենք բոլոր հայկական ծեսերը, մեծ տոնախմբություններ կազմակերպում:

  • Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում

Կրթահամալիրի 7 ՙՙհրաշալիքները՚՚ ներկայացրել եմ Power Point ծրագրով:

  • Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։

Ես ամենաշատը սիրում եմ իմ անգլերենի ուսուցչուհուն, որովհետև ես շատ եմ սիրում անգլերեն լեզուն և նա ինձ շատ է ոգեշնչում: Ես ամեն անգամ նոր բառեր եմ սովորում նրանից: Նա շատ գեղեցիկ է, բաց գույնի մազերով, բարի է ու համբերատար:

  • Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։

Ես մեր ընտանիքի միակ զավակն եմ, և միակ սեբաստացին ես եմ: Ես սեբաստացի եմ և ունեմ մի շարք հատկանիշներ՝ բարի եմ, ազնիվ, գիտեմ բլոգ վարել, հեծանիվ քշել, լողալ, ճամփորդել, սար բարձրանալ, ծեսերին մասնակցել, երգել ու պարել:

  • Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։

Ինձ կրթահամալիրում ամեն բան դուր է գալիս: Ես ցանկանում եմ  միայն, որ հին հեծանիվները փոխարինվեն նորով:

  • Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։

Ինձ ամենից շատ դուր է գալիս տեխնալոգիայի դասը, որրովհետև նոր բաներ ենք պատրաստել սովորում:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment