Posted in Մայրենի

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:

Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր

Դասացուցակ, մարդակեր, լուսամուտ, խոշորացույց, ցուցամատ:

Դաս+ա+ցուցակ, մարդ+ա+կեր, լուս+ա+մուտ, խոշոր+ա+ցույց, ցուց+ա+մատ,

2. .  Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով:

Վատ-վատություն, վարդ-վարդազգի, մայր-մայրիկ, հին-հնություն, գիր-գրել,

3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:

Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի, դժգոհ,

Ա խմբին միացնելով  Բ խմբի բառերը ստացա Հացեղեն, Հայաստան, հնդկուհի, անհոտ, գարնանային բառեր:

4. ան, ուհի, չ, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր:

Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, աշուն, բարի, չար, հին, գարուն, հոտ, քաղաք:

հայություն, հայուհի, գեղեցկուհի, գեղեցկություն, վրացուհի, բժշկություն, բժշկուհի, երգչուհի, անգույն, դժգույն, գունային, հնդկուհի, անհամ, համային, անօգուտ, լավություն, աշնանային, բարություն, չարություն, հնություն, անգարուն, գարնանային, անհոտ, քաղաքային:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

One thought on “ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Leave a comment