Posted in Հայրենագիտություն

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱԺԱԿ ԵՆՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ

Կենացը, դա փոխաբերաբար՝ մաղթանքի արտահայտություն է: Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն՝ խնջույքների կամ հանդիսավոր այլ արարողությունների ժամանակ ոգելից խմիչք ըմպելիս, մարդիկ միմյանց բարեմաղթում են կենաց արևշատություն, ողջություն և հաջողություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը։

 կենացները կարող էին լինել և երկար, և կարճ, բայց անպայման ավանդական հեգնանքով, կծու մտքերով ճիշտ նշանակակետին ուղղված, հումորով։

Այս մի թասն էլ՝ նրա՛նց կենաց, ովքեր կյանքում, Թեկուզ ծանըր կարիքի մեջ ու զրկանքում, Ընդունում են Ու տանում են Ամե՜ն հարված, Բայց մնում են Էլի կյանքին սիրահարված:

Պարույր Սևակ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչ ավանդական կենացներ գիտեք:

 «Թող Աստված քեզ հետ լինի եւ օրհնի քեզ», «Ձեր առողջության համար»,«Խաղաղություն»,«Ապրեք երկար ու բարգավաճ»:

Ապրեք, էրեխեք, բայց մեզ պես չապրեք:
Հ. Թումանյան

  • Ուրախության սեղանին հնչող կենացներ:

Հարսանեկան կենաց- Հարսը եւ փեսան

Միասին գալը սկիզբն է. միասին պահելը առաջընթաց է. միասին աշխատելը հաջողություն է:

Ծննդյան կենաց-Շնորհավոր հոբելյարի ծնունդը թող միշտ առողջ և երջանիկ լինի:

  • Տխրության սեղանին հնչող կենացներ:

Եկեք այս բաժակով էլ խմենք մեր այն ծնողների կենացն ովքեր այլևս մեզ հետ չեն: Քանի դեռ մեր ծնողները ողջ են, մենք մնում ենք երեխաներ: Երկար կյանքում մեր ծնողի դերն անքննելի է, հետևաբար անգին բոլորիս համար պահպանենք նրանց ովքեր մեր կողքին են, ու հարգենք հիշելով նրանց ովքեր այլևս չկան:

  • Ինչ բարբառային կենացներ գիտեք:

Սաղ ըլնենք, սարսաղ չըլնենք:

Պարզապես ըլլանք, իրարմէ չկշտանանք, մեր պատուին, մեր օճախին,մեր հողին տեր կանգնինք,Աստուած մեր ագահութենէն կտրէ մեր սէրութեան վրայ դնէ:

  • Կենացների իմաստը, բացատրությունը:

Կերուխումի՝ խնջույքի պահին մեկի կամ մի բանի պատվին առաջարկվող բարի ցանկություն, կենացաճառ, բաժակաճառ:

  • Ինքներդ ինչ կենաց կհորինեիք, որ արարողության ժամանակ ինչ կմաղթեիք:

Ընկերների կենացը, թո՛ղ իմ կողկից երբեք չբացակայեն լավ ընկերները:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment