Posted in Շրջակա միջավայր

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Continue reading “Ճանապարհորդություններ Աֆրիկայով”
Posted in Մայրենի

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես
 անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի

Continue reading “Մի մրահոն աղջիկ տեսա”