Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:
Ծաղկանկար –ծաղիկ+ա+նկար, ծաղկեփունջ, նկարազարդ
Հավերժական- հավերժ+ական, հավերժություն
- Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:
Մրահոն-Սև հոնքերով, սևահոն
Հորդ-Առատ
հակինթներ -Կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա
անշեջ-անմար
Գալարվում է-շուռումուռ գալ
Պատանի- դեռահաս
- Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:
Աչքերը սև— արևներ սև, – սև աչքեր ունեցող
Արևների պես – արևի նման
Աչքս դիպավ աչքի բոցին –աչքեը ուրիշի աչքերին նայել
- Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola)։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։
- Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
Կամուջին տեսած աղջկա մասին էր, որը շատ գեղեցիկ էր և հիշեցնում էր մեկ ուրիշ աղջկա:
One thought on “Մի մրահոն աղջիկ տեսա”