Կարդալ, գրավոր համեմատել «Մահակը» պատմվածքի հետ(նմանություններ, տարբերություններ)։
Ես կարդացի «Ոսկի Ձկնիկ» հեքիաթը ամբողջովին: Այն ինձ դուր եկավ: Ես նկատեցի մի քանի նմանություններ նախորդ «Մահակը» պատմվածքի հետ, ինչպես նաև տարբերություններ:
Նմանություն. Երկու հեքիաթում էլ, հերոսները ագահ էին, չէին բավարարվում իրենց ունեցածով և չէին գնահատում, այն ինչ ունեն: Երկու պատմվածքներում էլ, հերոսները սկզբում շատ աղքատ էիր, բայց հարստանալուց հետո էլ չէին գոհանում, ավելի ու ավելի էին ուզում: Այս պատմվածքների ավարտը ևս նմանատիպ էր, հերոսները իրենց ագահության շնորհիվ կորցնում են ամեն ինչ և դառնում նույն աղքատը:
Տարբերություն. «Ոսկե Ձկնիկը» պատմվածքում անկուշտը պառավն էր, որ ծերունուն ամեն անգամ ստիպում էր, ոսկի ձկնիկից նոր բան խնդրել: Բայց ծերուկը բարի էր շատ: Իսկ «Մահակը» պատմվածքում ագահը հենց ծերունին էր ։