Posted in Հայրենագիտություն

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։


Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։  Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, որն այսօր էլ կա։
Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին`Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի`Դվինի հիմնադիրը եղավ։
Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և
պահպանվում է որպես արգելոց։
Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն
նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:

Continue reading “ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ”
Posted in Մայրենի

Վ. Անանյան «Թուխիկը»

Հարցեր եվ Առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը եվ բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Նշանավոր-հայտնի

Գորշ-մուգ

Թուխ-ավելի մուգ

Խուզարկել-փնտրել

Ծերպեր-լեռան անցք

Թախանձել-խնդրել

Զառամել-ծերանալ

Քրթմնջալ-իրար մեջ խոսել:

2. Պատմվածքը բաժանի՛ր մասերի և վերնագրի՛ր յուրաքանչյուր մասը:

Ես պատմվածքը բաժանել եմ երեք մասի և վերնագրել՝

1. «Բժիշկն ու թուխիկը»

2.«Լավ ընկերները»

3. «Տխուր թուխիկը»

4. Բացատրի՛ր հետևյալ նախադասությունը՝ Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:

Թուխիկը հայտնի էր դարձել:

5. Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:

Երբ բժիշկը մահանում է, գերեզմանում:

6. Նկարագրի՛ր Թուխիկին:

Թուխիկը բարի, հավատարիմ, գեղեցիկ, լսող, ընկերասեր, խելացի թռչուն էր:

7. Քո կարծիքով իրակա՞ն է այս պատմությունը:

Ես կարծում եմ, որ այո, իրական էր:

8. Գրի՛ր պատմություն՝ «Իմ սիրած կենդանին» վերնագրով:

Իմ սիրած կենդանին գերմանամուկն է: Ես տանը պահում եմ գերմանամուկ: Նա շատ փափուկ ձագուկ է, բայց երբեմն կծում է:: Նրա անունը դրել եմ ՙՁյունիկ, քանի որ նա ամբողջովին սպիտակ է: Ես ամեն օր կերակրում եմ նրան, որ ինձ չկծի և սոված չմնա: Նա իմ լավ ընկերն է:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Խնդիր 356

ա) Զբոսաշրջիկը քաղաքից դուրս եկավ ժամը 8:25-ին և քաղաք հասավ նույն օրվա ժամը

14:40-ին: Որքա՞ն ժամանակում  նա անցավ այդ ճանապարհը:

Դուրս եկավ-8:25-ին

Հասավ-14:40-ին

Որքան ժամանակում հասավ-?

Continue reading “Մաթեմատիկա”