Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
Առաջադրանք 1․
Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։
Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի
Արջի որս-արջի ծառայություն
Գայլի ախորժակ-գայլի պոչ
Գիրք առնել-թև առնել
Գրիչ գտնել-լեզու գտնել
Հացը կտրել-ճանապարհ կտրել
Ափսե կոտրել-սիրտը կոտրել
Առաջադրանք 2․
Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։
Կրակի գին – ջրի գին
Լեղին պատառվել – գայլի սիրտ ուտել
Լեզու առնել – լեզուն բռնվել
Աչքի լույս – աչքի գրող
Խելքից պակաս – խելքի ծով
Անկողին ընկնել առողջանալ
Առաջադրանք 3․
Աջ և ձախ մասերը միացնելով՝ ատացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։
Խելքը գնալ
Սիրտը դողալ
Քիթը կախել
Մտքից կտրել
Լեզուն բռնվել
Սուր ճոճել
Առաջադրանք 4․
Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Սեղան բացել, ձեռքերը լվանալ։
Սեղան բացել-Մեր հյուրերի համար սեղան բացեցինք:
Ես օգնեցի մայրիկիս սեղանը բացել:
Ձեռքերը լվանալ- Վեճից խուսափելու համար ձեռքերս լվացի ու եկա տուն:
Դրսից հենց տուն եմ գալիս ձեռքերս լվանում եմ:
One thought on “ԴԱՐՁՎԱԾՔ”