Posted in Մայրենի

Երեք Մայրիների Երազը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտեք տեղեկություններ մայրի ծառի մասին, հրապարակեք ձեր էջում, ինքներդ նկարեք այդ ծառը:

Մայրին սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառ է: Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր: Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները: ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:

Բարձրությունը 25–50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ, պսակը՝ ցրված, բրգաձև կամ հովանոցաձև, ասեղնատերևները՝ 3–4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից արծաթամոխրագույն: Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև: Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ: Ուտելի չէ: Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն: Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս:

Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է: Ապրում է մինչև 500 տարի: Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ: Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ: Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց: 

Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ:

  • Դուրս գրել լեգենդի անծանոթ բառերը, բառարանով բացատրել, սովորել:

Ոխերիմ-կատաղի

Քարավան-ուղտերի խումբ, որոնք  բեռներ են տանում

Հղկել-մշակել

Նվիրական-ամենամեծ

Մսուր- երեխային մեջը դնելու օրորոց
Ի պահ դնել-պահել

Գամ-մեխ

  • Ըստ լեգենդի ո՞վ էր աշխարհի ամենահզոր արքան:

Հիսուսը:

  • Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ:

Ես կարծում եմ Աստծո շնորհիվ:

  • Մեզ ի՞նչ է սովորեցնում առակը:

Որ սպասես օրերով քո երազածը կկատարվի:

  • Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում:

Ես մի անգամ ռուսերենի տառերն էի սովորում և հասա х տառին տեսա գրած էր хомяк և մայրիկս ասաց ուզու՞մ էս գնենք գերմանամուկ և ես ասեցի՝ այո: 2 օր անց ես դպրոցում էի, իսկ իմ մայրիկն ու հայրիկը գնեցին գերմանամկներ՝ մեկը տղա, մյուսը աղջիկ: Երբ ես եկա դպրոցից չէի պատկերացնում, որ իմ երազանքը այդքան շուտ կիրականանա:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

One thought on “Երեք Մայրիների Երազը

Leave a comment