Posted in Շրջակա միջավայր

Այց Հայաստանի բնության թանգարան

Դեկտեմբերի 17-ին մեր դասարանով՝ ընկեր Հասմիկի և մեր բնագիտության ուսուցչուհի ընկեր Շուշանի ուղեկցությամբ, այցելեցինք Հայաստանի բնության թանգարան: Ես շատ մեծ տպավորություն ստացա թանգարանից: Մենք անցանք տարբեր սրահներով, տեսանք եղջերուների, ձկների, թիթեռների և այլ կենդանիների հավաքածուներ: Մենք տեսանք կենդանիներ, որոնք գրանցված են կարմիր գրքում: Մենք հետաքրքիր տեղեկություն ստացանք այդ կենդանիների մասին և խորացրեցինք մեր գիտելիքները:

Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա էին ավելի քան 6 հազար ցուցանմուշներ: Հավաքածուն արտացոլում էր մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։ Ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։ Ներկայացված էին կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն։

Ինձ շատ դուր եկան թիթեռները, որոնք գույնզգույն էին: Ես սիրով կցանկանայի ևս մեկ անգամ այցելել թանգարան և նայել այդ հրաշալի ցուցանմուշները:

Posted in Շրջակա միջավայր

Իմ Բույսը

Մեր բնակարանում տատիկս աճեցնում է տարբեր սենյակային բույսեր: Ես հաճախ օգնում եմ նրան խնամել ծաղիկները, ջրում եմ երբ նկատում եմ չորացել է հողը, հեռացնում եմ չոր ու դեղնած տերևները, փխրեցնում եմ հողը:

Continue reading “Իմ Բույսը”
Posted in Մայրենի

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
 

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.

Continue reading “Լեգենդ մշտադալար եղևնու մասին”
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Օգտվելով աղյուսակից՝ հռոմեական թվանշաններով գրված թվերը գրի՛ր հնդկական թվանշաններով:

ա) VII=7; XXXV=35 ; LXXXIV=84 ; CL=150 ; CLX=160 ; DC=600 ; CD=600; CXVII=117 ; MD=1500 ;

բ) VIII=8 ; LXXXIV=84 ; CXL=160 ; CLXI=161 ; DXC=590 ; MCD=1600 ; CXIX=119 ; MMD=2500