Դեկտեմբերի 17-ին մեր դասարանով՝ ընկեր Հասմիկի և մեր բնագիտության ուսուցչուհի ընկեր Շուշանի ուղեկցությամբ, այցելեցինք Հայաստանի բնության թանգարան: Ես շատ մեծ տպավորություն ստացա թանգարանից: Մենք անցանք տարբեր սրահներով, տեսանք եղջերուների, ձկների, թիթեռների և այլ կենդանիների հավաքածուներ: Մենք տեսանք կենդանիներ, որոնք գրանցված են կարմիր գրքում: Մենք հետաքրքիր տեղեկություն ստացանք այդ կենդանիների մասին և խորացրեցինք մեր գիտելիքները:
Թանգարանի ֆոնդերում առկա էին ավելի քան 6 հազար ցուցանմուշներ: Հավաքածուն արտացոլում էր մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։ Ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։ Ներկայացված էին կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն։
Ինձ շատ դուր եկան թիթեռները, որոնք գույնզգույն էին: Ես սիրով կցանկանայի ևս մեկ անգամ այցելել թանգարան և նայել այդ հրաշալի ցուցանմուշները:


