Posted in Շրջակա միջավայր

Իմ Բույսը

Մեր բնակարանում տատիկս աճեցնում է տարբեր սենյակային բույսեր: Ես հաճախ օգնում եմ նրան խնամել ծաղիկները, ջրում եմ երբ նկատում եմ չորացել է հողը, հեռացնում եմ չոր ու դեղնած տերևները, փխրեցնում եմ հողը:

Մենք ունենք ալոե-վեռա, մանուշակ, կալա, նոլինա, պալմա և այլ բույսեր: Երբեմն արևադարձային բույսերի կորիզներ ենք դնում ջրի մեջ, որ ծիլ տա և տնկենք: Միշտ չէ, որ հաջողվում է ապահովել անհրաժեշտ պայմաններ այդ բույսերի համար, և նրանք չորանում են:

Իմ բույսը նախագծի սահմաններում, ես ցանկանում եմ առանձնացնել մեր սենյակային բույսերից ալոե-վերան: Մայրիկս պատմում է, որ այն շատ օգտակար և բուժիչ հատկություններ ունի: Նրա պտղամսից տարբեր բաղադրատոմսեր կարելի է պատրաստել և օգտագործել մաշկի, մազերի և ստամոքսի համար:

Ալոե վերան հյութեղ բույս է: Այն ունի հաստ, կարճ ցողուն՝ սրածայր տերեւներով, որոնք պարուրաձեւ շրջված են վարդակի մեջ: Բույսի խնամքը շատ հեշտ է. ամռանը պետք է ջրել մինչ հողի չորանալը, իսկ ձմռանը՝ 25-30 օրը մեկ, գարնանը պետք է տեղափոխել թարմ հողի մեջ:

Ալոեի հյութն օժտված է մանրէասպան հատկությամբ, այն ազդում է ախտածին մանրէների վրա՝ ոչնչացնելով դրանք, համարվում է նաեւ հանքանյութերի եւ վիտամինների պահեստ:

Ալոե վերան արտաքին օգտագործման համար

Բուժում է խոցերը եւ էկզեման,

Հանգստացնում է մաշկաբորբը,

Հեռացնում է ակնեները, կորյակները,

Այրվածքների եւ ցրտահարության ժամանակ արագացնում է հյուսվածքների վերականգնումը,

Օգնում է երակների վարիկոզի ժամանակ,

Խոնավեցնում է մաշկը՝ շնորհիվ մեծ թվով ալանտոինի,

Նվազեցնում է կնճիռները, օգնում է վերականգնել մաշկի կառուցվածքը,

Հանգստացնում է միջատների խայթոցից առաջացած քորը,

Օգնում է ճաղատության, թեփի առկայության դեպքում, մեղրի հետ միասին վերադարձնում է մազերի կենսական ուժը,

Սպիացնում է վերքերը,

Օգնում է հարթեցնել հետվիրահատական սպիները:

Ալոե վերան ներքին օգտագործման համար

Ամրապնդում է իմունային համակարգը,

Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը,

Կանխում է ստամոքսի խանգարումը, օգնում է կոլիտի ժամանակ, ազատում է այրոցից,

Ամրապնդում է սիրտը եւ բարելավում է արյան որակը,

Արտրիտի ժամանակ նվազեցնում է բորբոքումը,

Բարելավում է միզուղիների ֆունկցիան:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment