Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Առաջադրանքներ
Բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական․
Վտակը, ժայռից, քարերի, գըլխին, ավազին, փըրփուրը, բերնին, ծերունին, ձենով, թոռնիկի, երգին, ծերուկ, անտառը, արձագանք, ջըրի, աղմուկին, բընության, համերգի, ունկընդիրն, ժայռը, մըտքի։
6 ածանցավոր բառ․
անհանգիստ, անխոս, հավերժական, պառաված, բնության, ծերուկ
2 բարդ բառ․
մտախոհ, ունկընդիր