1869 թվականին մի ցուրտ ձմեռային օր Հայաստանի հեռավոր Դսեղ գյուղում ծնվեց Հովհաննես Թումանյանը։ Դա իր քաջ զինվորական պապիկի անունն էր։ Նրանից հետո ընտանիքում ծնվեցին ևս յոթ բալիկներ։ Հովհաննեսը մի քիչ չարաճճի էր ու լացկան։ Նա շատ շուտ է սկսել քայլել։ Մի անգամ պատից բռնվելով դուրս է եկել բակ, և կովը նրան պոզահարել է ու գցել գետնին։ Մի անգամ էլ գլուղն ուզեցել է մցնել ծիտիկի բույնը։ Երբ փոքրի Հովհաննեսը մի քիչ մեծացավ, գյուղում իր համար ընտրեց մի գեղեցիկ վայր։ Դա մի փոքրի բլրակ էր, որտեղ բարձրանում էր նա և նայելով աստղերին՝ երազում էր։ Նա շատ ընկերներ ուներ։ Գյուղում Նեսո անունով մի տղա կար։ Նա շատ հեքիաթներ գիտեր և իր ամենալավ ընկերն էր։
Երբ Հովհաննեսը 10 տարեկան էր, ընդունվեց գյուղի Ջալալօղլու դպրոց։ Դպրոցի տեսուչը իր տանը մի մեծ գրադարան ուներ և Հովհաննեսը հաճախ էր օգտվում այդ գրքերից։ Դաս սովորելուց ու շատ գրքեր կարդալուց բացի, Հովհաննեսը սիրահարվում է տեսուչի աղջկան՝ Վերգինեին և հորինում է իր առաջին բանաստեղծությունը։ Նա հույս ուներ դրանով արժանանալ օրիորդի ուշադրությանը, բայց փոխարենը ստանում է ապտակ։
Հովհաննեսը 14 տարեկանում հայրիկի հետ ձիով 3 օրում հասնում է Թիֆլիս և ընդունվում Ներսիսյան դպրոց։ Նրան դուր են գալիս հատկապես պատմության դասերը։ Բայց 4-րդ դասարանը դեռ չավարտած նա թողնում է դպրոցը։ Սկսում է ինքնակրթությամբ զբաղվել։ Երբ ծանոթանում է անգլիացի գրող Շեքսպիրի գրականության հետ։
Հովհաննես Թումանյանը ընկերների հետ ստեղծում է գաղտնի խմբակ և որոշում են փրկել հայկական դպրոցները, եկեղեցինեը, ազատագրել Արևմտյան Հայաստանը: Նա վաճառում է վերարկուն, գնում է ատրճանակ: Բայց հիվանդության պատճառով չի կարողանում մեկնել ընկերների հետ: Արևմտյան Հայաստանի ճանապրհին ընկերները մահանում են:
17 տարեկանում նա գրում է «Շունն ու կատուն», իսկ 19 տարեկանում ՝ ամուսնանում: Որոշ ժամանակ անց Թումանյանը ընդունվում է եկեղեցի որպես քահանա, բայց մի քանի զավեշտալի դեպքերից հետո նա հեռանում է եկեղեցուց:
Հովհաննեսը ունենում է տասը զավակ, որոնց շատ-շատ էր սիրում: Թումանյանի սիրած զբաղմունքը լուսանկարչությունն էր։ Շատ էր սիրում լուսանկարել իր զավակներին և Անի քաղաքը: Թումանյանը շատ ընկերասեր էր, նրան շրջպատոմ էին տաղանդավոր, կիրթ մարդիկ: Առողջարանում բուժվելու և հանգստանալու ընթացքում նա գրեց իր հիանալի ստեղծագործություները՝ «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը» «Լոռեցի Սաքոն» «Փարվանա» և, իհարկե, «Անուշը»: Արմեն Տիգրանյանը « Անուշի» հիման վրա ստեղծեց հայկական առաջին օպերան, որն առաջին անգամ բեմադրվել է Գյումրիում:
Իր 40 ամյակը Հովհաննես Թումանյանը անցկացրել է բանտում, նրան մեղադրում էին իր հայրենասիրության համար, բայց նրան արդարացրեցին և այդ առիթով մեծ տոնախմբություն կազմակերպվեց։ Հովհաննես Թումանյանը առաջարկել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին ստեղծել Սայաթ Նովայի շիրմաքարը։ Թումանյանը հիմնադրել է նաև <<Վարդատոնը>>։Մայիս ամսվա վերջին կիրակի օրը մարդիկ կարմիր վարդերով հավաքվում էին Սայաթ Նովայի շիրիմի մոտ և մի լավ ուրախանում։ Ցեղասպանության օրերին նա շատ որբ երեխաների է օգնել, իսկ որբ երեխաները նրան անվանել են <<ամենայն որբ երեխաների հայր>>։
Թումանյանը մահանում է 54 տարեկանում: Հետագայում, երբ Երևանում կառուցվում է նրա թանգարանը, աստիճանների քանակը խորհրդանշում է նրա տարիքը: