Ես Եղիշե Չարենցի բանաստեղծություններից ընտրեցի «Հայրենիքում» բանաստեղծությունը, քանի որ այս բանաստեղծության մեջ երևում է նրա մեծ հայրենասիրությունը: Նրա «Հայրենիքում»բանաստեղծության մեջ նա շատ գեղեցիկ կերպով նկարագրում է իր հայրենիքը՝ շատ գեղեցիկ համեմատականներով նա Հայաստանի լեռներն ու լճերը համեմատում է հոգու երազների հետ: Իր հայրենիքի երկինքը նա համեմատում է մանկական աչքերի հետ,որոնք նույնքան պարզ և մաքուր են: Չարենցը խոսում է նաև իր հայրենիքի կորստի մասին, որը շատ ցավալի է:
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …
One thought on “Ե. Չարենց «Հայրենիքում»”