Վարժություն 557
Կատարիր գործողությունները։
ա) 15կմ 620մ – 8կմ 900մ = 6 կմ 720մ
120մ 45սմ -15մ 80սմ =104մ 65սմ
Continue reading “Մաթեմատիկա 26.12.2012”Վարժություն 557
Կատարիր գործողությունները։
ա) 15կմ 620մ – 8կմ 900մ = 6 կմ 720մ
120մ 45սմ -15մ 80սմ =104մ 65սմ
Continue reading “Մաթեմատիկա 26.12.2012”Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:
Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թափանցիկ: Կապույտ երկինքը, որ ողողված է արևի ճառագայթներով, նույնպես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:
Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:
Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապացուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափվում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:
Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:
Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե:
Ի՞նչ գազերից է կազմված օդը:
Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:
Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
Օդը ջերմության վատ հաղորդիչ է:

Առաջադրանքներ
1. Լենան աշխատաում է դպրոցում: Լենան աշխատու՞մ է դպրոցում: Լենան չի աշխատում դպրոցում:
Lena works at school. Does Lena work at school? Lena doesn’t work at school.
2. Նրանք սովորաբար կարդում են անգլերեն գրքեր: Նրանք սովորաբար կարդու՞մ են անգլերեն գրքեր: Նրանք չեն կարդում անգլերեն գրքեր:
They usually read English books. Do they usually read English books? They don’t read English books.
3. Մենք ուտում ենք պաղպաղակ հիմա: Մենք ուտու՞մ ենք պաղպաղակ հիմա: Մենք չենք ուտում պաղպաղակ հիմա:
We are eating ice-cream now. Are we eating ice-cream now? We are not eating ice-cream now.
4.Դու խաղու՞մ ես շախմատ լավ: Ոչ, ես չեմ կարողանում շախմատ խաղալ:
Do you play chess well? No, I can’t play chess.
5.Նայի՛ր, Վահանը խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ:
Look! Vahan is playing football with his friends.
You must be logged in to post a comment.