Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ․
1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։
Ճահճուտներ-ճահիճ, ճահճոտ տեղ
անհուն-հուն չունեցող, անհատակ
թախիծ-տխրություն
հրճվանք-ցնծություն, ուրախություն:
2․Գրել, թե որ հոլովին են պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։
Աշխարհով-գործիական հոլով
անհունի-սեռական հոլով
կյանքում-ներգոյական հոլով:
3․Դուրս գրիր 7 գոյական։
Աշխարհ, ճահճուտ, թախիծ, կյանք, հոգի, գանգատ, հրճվանք, գինի:
4․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։
Այս բանաստեղծության գլխավոր միտքը այն է, որ սերը ամենակարևորն է: Երբ կարողանում ենք սիրել աշխարըմ մարդկանց, բնությունը, ամենուրեք տեսնում ենք բարին և ստեղծում բարիք:
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
5․Բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։