


Այսօր մենք ընկեր Շուշանի և ընկեր Հասմիկի հետ գնացել էինք երկրաբանության թանգարան: Այնտեղ շատ կենդանիների կմախքներ տեսանք, ապարներ և այլ հետաքրքիր բաներ: Քանի որ առաջ թթվածինը ավելի շատ է եղել, այնտեղի փղի կմախքը հասնում էր համարյա առաստաղին և այդ փիղը ընդամենը 5 տարեկան էր:
Կային փղերի ատամները և որոշ մասերը, կային եղջերուների կոտոշներ, կային նաև այնպիսի կենդանիների կմախքներ որոնք դեռ բացահայտված չէին: Կային խեցիների տեսակներ, քարերի տեսակներ և ապարների տեսակներ: Կար մի ցուցակ որտեղ նկարված էին տարբեր ժամանակվա կենդանիներ: Մենք նաև դիտեցինք փղերի մասին ֆիլմ, այն շատ հետաքրքիր էր: Մենք այնտեղ ծանոթացանք ապարների, օգտակար հանածոների, անգին քարերի և այլ բաների: Շնորհակալություն ընկեր Շուշանին և ընկեր Հասմիկին հետաքրքիր օր անցկացնելու համար:

You must be logged in to post a comment.