Posted in Մայրենի

Ածականի համեմատության աստիճանները

Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օր. Լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելի, պակաս բառերը, օր.` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով- օր.` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Ածական-սիրելի

Գոյական-Հրամանատար, ընկերներ, վտանգ:

Continue reading “Ածականի համեմատության աստիճանները”
Posted in Հայրենագիտություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը կրճատ
անվանում են Հայաստան։
Գտե՛ք Հայաստանի Հանրապետության և նրա հարևան
երկրների տեղը քարտեզի վրա։Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է Հայկական
լեռնաշխարհի հյուսիսարևելյան
բարձրադիր մասը։ Այստեղ
նույնպես, ինչպես Հայկական
լեռնաշխարհի մյուս հատվածներում, շատ են բարձր լեռները և
արագահոս լեռնային գետերը։
Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարածվում են ծաղկազարդ ալպյան
մարգագետինները, իսկ ցածրադիր հարթավայրերում մեծ տարածքներ են զբաղեցնում արգավանդ հողերով խոտածածկ տափաստանները։ Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման
քառագագաթ Արագածը` Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ)։ Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին։
Դու, Արագա՛ծ, ալմաստ վահան Սեգ ժայռերդ` արծվի բույն, Կայծակեղեն թրերի, Լճակներդ` լույս-փերուզ.
Գագաթներդ` բյուրեղ վրան Առուներդ` մեջքիդ փայլուն Թափառական ամպերի։ Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Continue reading “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ”