Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 12․04․2021

Խնդիր 872

Ավտոբուսը 4 ժ-ում անցավ 240 կմ ճանապարհ: Ավտոմեքենան այդ ճանապրհը քանի՞ ժամում կանցնի, եթե գնա ավտոբուսից 20 կմ/ժ արագ:

Լուծում

240:4=60 կմ (1 ժամում)

60+20=80 կմ/ժ (ավտոմեքենա)

240:80=3 ժ (ավտոմեքենա)

Պատ.՝ ավտոմեքենան 3 ժամում

Continue reading “Մաթեմատիկա 12․04․2021”
Posted in Մայրենի

«Եղեգնուհի» 2-րդ մաս 12.04.2021

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Continue reading “«Եղեգնուհի» 2-րդ մաս 12.04.2021”