Posted in Շրջակա միջավայր

Բակտերիաներ և սնկեր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

2․Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, խոշորացույցի պես պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

3․ Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբարենպաստ գործոններից:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

4․ Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից

5․ Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: 

6․ Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

 Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

7․ Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:  Թունավոր սնկերն են` կարմիր ճանճասպանը, ոլորքագլուխը, դժգույն ճանճասպանը, կեղծ կոճղասունկը, դժգույն գարշասունկը և այլ սնկեր:

8․ Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

Բակտերիաներն ու սնկերը կարող են հարուցել մի շարք հիվանդություններ։ Բակտերիային վարակները կարող են ախտահարել մեր օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները և բոլոր հյուսվածքները: Սնկային հիվանդությունները ախտահարում են հիմնականում մարդու մաշկը։ Որոշ բակտերիալ վարակներ կարող են կյանքի համար դառնալ լուրջ սպառնալիք: Որպես կանոն, բակտերիային վարակների բուժման համար բժիշկները նշանակում են հակաբիոտիկներ և հակասնկային մի շարք դեղամիջոցներ։
Օրինակ, մրսածության հարուցիչ վիրուսները կարող են ներքին տարածքի մակերեսներին ապրել մինչև 7 օր: Գրիպի վիրուսները մի քանի ժամվա ընթացքում կենսունակ են մնում օդում առկա խոնավ կաթիլներում, իսկ ցածր ջերմաստիճանի դեպքում ավելի երկար են ապրում: Հերպեսի վիրուսները կարող են ապրել մոտ 4 ժամ պլաստիկի վրա, 3 ժամ` գործվածքի, 2 ժամ` մաշկի: Վարակիչ հիվանդությունների ընդհանուր կանխարգելումը ներառում է բոլորիս հայտնի անձնական հիգիենայի կանոնների պահպանելը, առաջին հերթին՝ ձեռքերը լավ լվանալը և ընդհանուր օգտագործման սպասքից չօգտվելը: Առանձին վարակներ ունեն կանխարգելման առանձնահատուկ մեթոդներ, ներառյալ՝ պատվաստումը:

9․ Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Սննդի մնացորդները մնալով ատամների արանքում ենթարկվում են քայքայման թքի ազդեցությամբ։ Առաջանում են բակտերիաներ ու մանրէներ, որոնք մնալով բերանում կարող են բորբոքել լնդերը և վնասել ատամի էմալը։ Այդ իսկ պատճառով պետք է ամեն օր խնամքով մաքրել ատամները, և ողողել բերանը ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո։

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment