Posted in Երաժշտություն

Հե՜յ գյուլեմ

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Մանի ասեմ ու շարեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ծաղիկ ունեմ նարնջի,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Տղա վեր արի, փընջի:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ոսկին ծալեծալ կուզեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Համբարձումը շատ մոտ է,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Մեր ճամփեքը քարոտ է:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Համբարձում է, գարուն է,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Մեր վիճակը սիրուն է:

Unknown's avatar

Author:

Բարև Ձեզ: Բարի գալուստ իմ ուսումնական բլոգ: Ես Ալեքն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3-րդ դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես սիրում եմ նկարել, համակարգչային խաղեր խաղալ և հեծանիվ վարել:

Leave a comment