Խնդիր 1043
Չորս պարկերից առաջինում կար 156 ընկույզ: Երբ առաջինից 10 ընկույզ լցրեցին երկրորդի մեջ, 8-ը՝ երրորդի մեջ, իսկ 12-ը՝ չորորդի մեջ, ապա պարկերում ընկույզների քանակները հավասարվեցին: Ընդամենը քանի՞ ընկույզ կար 4 պարկերի մեջ:
Լուծում
156-10-8-12=126
126×4=504 ընկույզ
Պատ.՝ 504 ընկույզ
Խնդիր 1044
A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին հեծանվորդն ու մոտոցիկլավարը: Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 36 կմ էր: Հաշվի՛ր, թե այդ պահին նրանցից յուրաքանչյուրը որքան ճանապարհ էր անցել, եթե մոտոցիկլավարը անցել էր 3 անգամ ավելի, քան հեծանվորդը:
Լուծում
36:4=9 կմ
9×3=27 կմ
Պատ.՝ հեծանվորդ` 9 կմ և մոտոցիկլավար` 27 կմ:
Խնդիր 1045
A և B վայրից միառժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ: Նրանցից մեկի արագությունը 20 կմ/ժ էր, մյուսինը 22 կմ/ժ: Նրանք հանդիպեցին շարժվելուց 2 ժ հետո: Հաշվի՛ր A-ից B ճանապարհի երկարությունը:
Լուծում
22×2=44 կմ
20 x2=40 կմ
44+40=84 կմ
Պատ.՝ 84 կմ