Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը
(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատըապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։ Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց որպեսզի զորքերը չտուժեն, իրենք երկուսով դուրս գան մենամարտի։ Ով հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։ Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց արքայական թիկնոց հագցնել նրան,
զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիրՀայաստան։ Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ. նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր:
Տրդատ Մեծի մասին
Continue reading “Տրդատ III Մեծ”