Posted in Շրջակա միջավայր

Կարմիր գիրք

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի ցուցակն է։

Երկրում բույսերի և կենդանիների որոշ տեսակների քանակի անկման գործընթաց նկատվում է մի քանի դար: Այս խնդրի արդիականությունը մեր օրերում չի պակասել։

Բուսական և կենդանական աշխարհի տեսակների անկման պատճառները շատ տարբեր են: Բայց դրանք բոլորը հիմնականում կապված են մարդու տնտեսական գործունեության կամ բնության կյանքում նրա անխոհեմ միջամտության հետ:

Continue reading “Կարմիր գիրք”
Posted in Հայրենագիտություն

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ

Ուշադի՛ր նայեք Երևանի հատակագծից այստեղ բերված հատվածին։ Տեսնում ենք, որ
Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։ Դա կարծես խորհրդանշում է մեզանից ավելի քան 1125 տարի առաջ տեղի ունեցած պատմական կարևոր մի իրադարձություն՝ Աշոտ I Բագրատունու գահակալությամբ Հայոց անկախ թագավորության
վերականգնումը։ Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ Հայաստանը մեծ վերելք ապրեց։ Բագրատունիների օրոք է Անին հռչակվել մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։ Այսօր էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյունիքի և Հայաստանի այլ մարզերում, մենք կարող ենք տեսնել Բագրատունիների օրոք կառուցված շատ եկեղեցիներ, կամուրջներ և բազմաթիվ ուրիշ կառույցներ։

Անկախության վերականգնումը

Continue reading “ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ”